ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ տեղեկատվություն: Այդ հարցում նա չպետք է ունենա խանգարող հանգամանքներ: Ֆիզիկական խնդիրները նույնպես չպետք է խանգարեն: Բայց այսօր, օրինակ` լսողության խնդիր ունեցող մարդիկ մեր երկրում զրկված են հեռուստատեսության միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքից:
Անկախության 20 ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես » կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված: Դրանում պետք է օգնեն նաև ԶԼՄ-ները: Այդ ամենը կախված է պարզ մարդկային ցանկությունից և հոգատար վերաբերմունքից:
Ցավոք, հայկական հեռուստաեթերում չկա գեթ մեկ հաղորդում, որը կուղեկցվի սուրդոթարգմանությամբ: «Խոսքի իրավունք»-ը գտնում է, որ կոպիտ ոտնահարվում են հասարակության մի հատվածի իրավունքները. և մարդիկ չեն զգում,որ Հայստանը իրենք են: Հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է անհապաղ ձեռնարկեն այս գործը: Գոնե լրատվական ծրագրերը պետք է մատչելի լինեն բոլորին:







































