Thursday, 02 07 2026
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Ռուբեն Վարդանյանն ազատվեց պաշտոնից. բուռն ֆոն և հեռանկարներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու մասին: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Հաագայի դատարանի վճռի հրապարակումից, միաժամանակ նաև Մյունխենի բանակցությունից հետո, այդ բանակցության վերաբերյալ հրապարակված արտահոսքի, ինչպես նաև առաջիկայում Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի ազդարարած տեղեկության ֆոնին: «Օրեր շարունակ այս թեման շրջանառվում էր մամուլում՝ ամենատարբեր մեկնաբանությունների զուգորդմամբ: Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես», հայտարարել է Արայիկ Հարությունյանը, հայտարարելով,որ վստահ է՝ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և շարունակելու է իր հայրենանվեր գործունեությունը Արցախի համար:

Անկասկած է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին որոշումը պայմանավորված է այն արտաքին իրավիճակով, որ առկա է Արցախի շուրջ, սկսած Լաչինի միջանցքի շրջափակման ավելի քան երկամսյա փաստից, դրա հետևանքներից, մինչև արտաքին անվտանգային ավելի լայն միջավայր: Ըստ էության, անկասկած է, որ Արցախում կայացվում է որոշում, որի նպատակը իրապես փակուղային իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված սեփական անելիքի հարցում պատասխանատվության դրսևորում է: Որքանով է այդ քայլը ճշգրիտ, սա հարցի այլ կողմ է, որի վերաբերյալ դատողությունների համար կպահանջվի ժամանակ: Ինչ խոսք, հայտնի են Ռուբեն Վարդանյանի գործունեության և պաշտոնավարման վերաբերյալ Ադրբեջանի դիրքավորումն ու շեշտադրումները, որոնք օրերս Ալիևի մակարդակով հնչեցին նաև Մյունխենի «կովկասյան պանելի» ընթացքում: Բայց, այստեղ թերևս չափազանց կարևոր է արձանագրել մի հանգամանք:

Անկախ ներքին քաղաքական, խմբային, անձննային և անգամ հայեցակարգային ու գաղափարական տարակարծություններից, թերևս բոլորովին ողջախոհ և նպատակահարմար չէ կայացված որոշումը հանրային դաշտում մատուցել իբրև Ադրբեջանի պահանջի բավարարում: Սա կարող է ինքնին լինել խաղ Ադրբեջանի օգտին: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է սեփական տեսակետների, կարծիքների, հայեցակարգային և գաղափարական մոտեցումների բովանդակային, որակյալ մատուցումը և քննարկումը թե Արցախում, թե Հայաստանում: Այդ համատեքստում նաև, առկա իրավիճակն ըստ էության որոշակկի անկեղծության փորձություն է նաև Ռուբեն Վարդանյանի համար, որը, ստանալով Արցախում պարզապես որպես քաղաքացի և բնակիչ գտնվելու հնարավորություն, կարող է իր գործունեությամբ նպաստել Արցախում հաստատվելու իր որոշման առավել ամրացմանը, խորքային ամրացմանը: Այլ կերպ ասած, իրավիճակը պետք է փորձել օգտագործել ոչ թե տրամադրությունների անկում, այլ աշխատանքի պատրաստակամություն և հաստատակամություն գեներացնելու համար, որևէ սխալի դեմ պայքարի տարբերակ դիտարկելով հենց որակյալ և հետևողական աշխատանքը: Խնդրի քաղաքական կողմերը, հնարավոր զարգացումները կամ ներքին ու արտաքին մոտիվները, թերևս կդառնան բուռն քննարկումների առարկա, կլինեն տեղեկատվական նոր հոսքեր, որոնք թույլ կտան առաջիկայում առավել հանգամանալից անդրադառնալ այդ ասպեկտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում