ԱՄՆ գործազրկության մակարդակի հրապարակումից հետո համաշխարհային ինդեքսները ընկել են 3-4%-ով:
Գործազրկության մասին տվյալների սպասումով՝ համաշխարհային ֆոնդային շուկաների ինդեքսները սկսել են իջնել: Եվրոպական բորսաները ընկել են մոտ 4%-ով: Ֆրանսիական CAC 40-ը ընկել է 3.73%-ով, գերմանական DAX-ը` 3.79%-ով, իտալական FTSE MIB-ը` 3.65%-ով, իսպանական IBEX 35 IDX-ը` 3.47%-ով:
Հիշեցնենք, որ օգոստոսին ԱՄՆ գործազրկության մակարդակը չի փոխվել, ցուցանիշը մնացել է 9.1%: