Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

Այն գործիքակազմով, որ իրականացվում է քննությունը, անհավանական եմ համարում՝ Նախշքարյանին պատասխանատվության ենթարկեն

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում է քննել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ Նախշքարյանը, մասնավորապես, ԲԴԽ որոշումը վիճահարույց  է համարել համաչափության տեսանկյունից և գրել, որ ԲԴԽ անդամները պետք է ապրեն այդ որոշման հետ, հետևաբար կասկածի տակ է դնում դատարանի կողմից կայացրած որոշումը։

Զարուհի Նախշքարյանի պաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ճիգեր են գործադրում դատական ակտի վերաբերյալ Զարուհի Նախշքարյանի գնահատականը ներկայացնել որպես խոսքի կամ կարծիքի ազատություն: Մինչդեռ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ գործող դատավորի կողմից բարձրագույն դատական ակտի վերաբերյալ հայտնած կարծիքը ազատ խոսք չի կարող լինել: Դա նույնն է, որ որևէ այլ դատավոր իրեն իրավունք վերապահի կասկածի տակ դնել մեկ այլ դատավորի կայացրած վճիռը: Որևէ մեկը ոչ Հայաստանում, ոչ այլ երկրում նման բան չի տեսել: Ու այստեղ էլ հնագույն ՞էլիտար իրավագիտությունը՞ ուզում է խիզախ սխրանք գործել:

Այս առնչությամբ, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն տարբերակով, այն գործիքակազմով, որ իրականացվում է գործընթացը, ավելի լավ է ոչինչ չանել: Այն դրսևորումներով, որով անում են հիմա, անհավանական եմ համարում, որ պատասխանատվության ենթարկեն Նախշքարյանին: Նախշքարյանը չլինի, մեկ այլ մեկը լինի, կարևորը ազգանունը չէ, այլ սկզբունքները: Խնդիրը առանձին մարդկանց մեջ չէ, խնդիրը սկզբունքների մեջ է, համընդհանուր մոտեցումների մեջ է: Ամենակարևոր բանը, որ անում է այս իշխանությունը, ապահովում է ֆոնը՝ հաց և տեսարաններ: Այ դա կարողանում է ապահովել, կեղծ բաներով են հասարակությանը կերակրում, թե իբր դատավորներին են պատասխանատվության ենթարկում: Ես անձամբ որևէ փոփոխություն չեմ ակնկալում»:

Նույն խնդրի առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախշքարյանը շատ լավ դատավոր է, բայց թե ինչու է այդքան խոսում, ես չեմ կարողանում հասկանալ։Նրա ինչին է պետք գրել, հայտարարություններ անել։ Եթե հիմքեր կան, թող ենթարկեն պատասխանատվության, բայց նման դատավորների արժե պահել։ Ինքը էն 40 դատավորների մեջ չէ, ինքն իրոք լավ դատավոր է։ Իսկ այն 40-ը նարկոման, ալկոհոլիկ, խաղամոլ, իրենք հասարակության մեջ տեղ չունեն: Բայց Զարուհին դրան մեջ չի մտնում: Ընդ որում, վերջերս, Վճռաբեկ դատարանի դատավոր են նշանակել մեկին, որը խաղամոլ է։ Իշխանությունները իրենք թող նստեն մտածեն՝ ինչ են ուզում. եթե վեթինգ եք ուզում անել, եկեք մեխանիզմ մշակեք, վեթինգ անենք, վատերին հանեք, լավերին բերեք»:

Սիրունյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում շատ լավ դատավորների են հանել գործից, այն դեպքում, երբ հարբեցողը, նարկոմանը մնում են. «Արդադարդատությունը այսօր ծուռումուռ է քայլում: Հինգ տարվա մեջ Կարեն Անդեասյանի ասած, էդ 40-ը լրիվ տեղում են, բայց ունենք վաշխառու դատավոր, որը մարզի ամենախոշոր վաշխառուն է, տոկոսով գումար է տալիս ու նա հիմա էլ դատավոր է»,-ընդգծեց փաստաբանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում