Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Ինչի՞ց «առաջացավ» Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պատվիրակությունը ժամանել է Անկարա, որտեղ կլինի հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի Անկարա այցի առիթը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն է: Երկրաշարժի ողբերգական առիթով Հայաստանը ցավակցել է Թուրքիային ու Սիրիային, որի տարածքում ևս եղել են ավերածություններ ու կան հազարավոր զոհեր, իսկ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել թե Սիրիայի, թե Թուրքիայի նախագահների հետ:

Հայաստանը երկու երկրներին ցուցաբերել է նաև մարդասիրական օգնություն և աղետի գոտի ուղարկել փրկարարների: Եվ ահա, նախօրեին հայտնի դարձավ  Հայաստանի արտգործնախարարի Անկարա այցի և Չավուշօղլուի հետ հանդիպման մասին, որից հետո Արարատ Միրզոյանը մեկնելու է նաև աղետի գոտի, որտեղ հանդիպելու է աշխատող հայ փրկարարների հետ: Կմեկնի՞ Հայաստանի արտգործնախարարը նաև Սիրիա, որտեղ երկրաշարժի հետևանքը Թուրքիայի համեմատ իհարկե զգալիորեն մեղմ է, բայց այդուհանդերձ կան հազարավոր զոհեր և շոշափելի ավերածություններ, իսկ զոհերի տուժողների մեջ են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ: Թերևս կարևոր է, որ Հայաստանի գործողությունները այդ իմաստով մի կողմից պատասխանատու և իրավիճակին համարժեք լինելով Թուրքիայի ուղղությամբ, մյուս կողմից շարունակեն մնալ ռեգիոնալ ներառականության և պատասխանատվոության շրջանակում և Հայաստանի արտգործնախարարը կատարի այցը նաև Սիրիա: Ինչ վերաբերում է թուրքական ուղղությամբ աշխատանքին, ապա այստեղ պատկերը անշուշտ բավականին արտասովոր է, քանի որ փաստորեն նկատելի է «զարգացում»:

«Զարգացում» այն իմաստով, որ ցավակցությունից և մարդասիրական օգնությունից, փրկարար աջակցությունից զատ, Հայաստանը փաստորեն նաև կատարում է քայլ արտգործնախարարի այցի տեսքով: Սա  հիմք է տալիս խորհել այն մասին, որ ըստ ամենայնի եղել է թուրքական կողմի որևէ արձագանք, որից էլ բխել է արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա այցը: Համենայն դեպս, այդ այցը կարծես թե բոլորովին «պարտադիր» չէր և Հայաստանի ցավակցությունը, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն ու մարդասիրական, փրկարար ծառայության օգնությունը միանգամայն բավարար և տպավորիչ էր ինքնին:

Հետևաբար, եթե կատարվում է նաև արտգործնախարարի այց, ապա հիմք կա եզրակացնելու, որ այդ այցն արդեն դուրս է զուտ մարդասիրական արժեհամակարգային տրամաբանությամբ արձագանքից և ենթադրում է քաղաքական խոսակցության որոշակի հարթություն: Դա տեղի է ունենում միջնորդավորվա՞ծ, թե՞ հենց հայ-թուրքական այսպես ասած «ցավակցական» շփումներից առաջացած երկխոսություն է, դժվար է ասել: Միարժեք է թերևս, որ այն կարևոր երկխոսություն է: Բայց, այդուհանդերձ, ստույգ գնահատման համար կարևոր է նաև, թե ինչի՞ շուրջ է այն, ինչ բովանդակությամբ և շեշտադրումներով: Դա գուցե առավել շոշափելի դառնա երկու նախարարների հանդիպմանը հաջորդելիք հայտարարությունների տեսքտերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում