Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Իշխանության հետ կան տարակարծություններ, բայց տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները որակելը. Գարեգին Բ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ․

– Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգեւորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլեւս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգեւորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։

– Յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա։

– Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։

– Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։

– Եկեղեցին ու երկրի քաղաքական իշխանությունները միմյանց հետ հաշտ չեն, դա ակնհայտ է դառնում, երբ միմյանցից առանձին են Եռաբլուր այցելում ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ձեր կողմից ջանքեր եղե՞լ են՝ հարաբերությունները կարգավորելու, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Փաշինյանի կողմից, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է այդ հակասությունների պատճառը։

– Ինչպես ասացինք, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։

– Մայր Աթոռում Ձեր կողմից նախաձեռնված քննարկումներն Արցախի եւ ՀՀ նախագահների մասնակցությամբ ի՞նչ ճակատագիր ունեցան, արդյոք կարո՞ղ ենք հիմա ասել, որ այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ Եթե այն այլեւս գոյություն չունի, ապա ո՞ւմ մեղքով այն տապալվեց։

– Երկրում ստեղծված իրավիճակով թելադրված՝ օգտակար նկատեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու ՀՀ եւ ԱՀ վաստակյալ նախագահների հետ՝ քննարկելու առկա իրադրության հաղթահարման հնարավորությունները։ Նախագահները սիրով արձագանքեցին մեր հրավերին։ Ունեցանք առանձնազրույցներ նախագահների հետ, կազմակերպվեց նաեւ ընդհանուր հանդիպումը։ Արձանագրված մոտեցումների տարբերությունների եւ քաղաքական կյանքի հետագա ընթացքների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։  Այսուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ եւ ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները։

– Եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, ի՞նչ գործողությունների կդիմի Եկեղեցին` որպես հայ ազգի պահպանության կարեւոր ինստիտուտներից մեկը։

– Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման եւ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ Հայոց եկեղեցին իր մոտեցումները հստակ հնչեցրել է տարբեր առիթներով։ Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում