Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

Հայաստանին պետք էր շատ ուժեղ ու անկախ ԲՈԿ, որ կարողանա հակակշիռ լինել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը:

Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կոմիտեի ստեղծմանը, նշեց, որ կառուցվածքային փոփոխություններին շատ չի հավատում, որովհետև այս տարիների ընթացքում ամեն տարի կառուցվածքային փոփոխություններ են արվել. «Բաժանել ենք, միացրել ենք, առանձնացրել ենք, ու ամեն անգամ ասվում է՝ սա է ճիշտը, բայց մի երեք տարի հետո հակառակն է արվում: Ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո այս նախարարությունները նորից կբաժանեն ու կհամոզվեն, որ ճիշտը բաժանելն է: Այսպիսի տարբերակ մենք 1990-ականներին արդեն ունեցել ենք: Եթե հիշում եք՝ 1990-ականներին կար լուսավորության նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե: Ուղղակի այն ժամանակ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն ուղիղ հաշվետու էր վարչապետին, հիմա տարբերությունն այն է, որ հաշվետու է դառնում կրթության նախարարին: Դա է փոփոխությունը: Այն ժամանակ ասում էին՝ եկեք լուսավորությունը առանձնացնենք, որ նախարարությունը կենտրոնանա դպրոցների վրա, բարձրագույնը թող առանձին լինի, որովհետև մնում է ստվերում: Մոտավորապես նույն փաստարկներն էին բերվում: Ես չեմ կարծում, որ եթե վաղը այդ կոմիտեն ձևավորվի, ուսանողներն սկսելու են ավելի լավ սովորել, դասախոսներն ավելի լավ դասավանդել, գիտնականներն էլ ավելի լավ հետազոտել: Սա փոփոխությունների ինչ-որ պատրանք է, ինչ-որ բան անելու կամ շարժ ցույց տալու բան»,-ասաց նա:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ եթե ուզում ենք իրական փոփոխություններ լինի, պետք է ունենանք լավ աշխատակազմեր, մոտիվացված աշխատողներ, լավ մասնագետներ, որոնք բարձր կվճարվեն, որոնք կկարողանան մարդկանց հետ աշխատել. «Օրինակ՝ այս պահին բավական թույլ է մարդկանց հետ աշխատանքը: Ավելի շատ ինչ-որ հայեցակարգեր են գրվում, քան մարդկանց հետ աշխատանք է տարվում: Դրա համար ինձ համար մեկ է՝ դրանք միասին կլինեն, թե առանձին: Կարևոր է, որ լինեն լավ ղեկավարներ, ունենան ճկուն մտածողություն, պատասխանատվություն ունենան: Հայաստանում ոչ մի ոլորտում պատասխանատվություն չկա, իսկ այդ դեպքում ամեն մարդ մտածում է իր անձնական հարցերի մասին: Եթե լինի պատասխանատվություն, պաշտոնյաները հանրային շահերի մասին կմտածեն»,-ընդգծեց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մոտ 6-7 տարի առաջ Հայաստանում հետազոտություններ են անցկացվել բարձրագույն կրթության հետ կապված, և այնտեղ նշված է, որ համալսարանները շատ են, համակարգն ուռճացված է, դրա համար պետք է ռացիոնալիզացիա անել, այսինքն կառույցների թիվը փոքրացնել, ղեկավարների թիվը կրճատել. «Հիմա մենք ունենք բարձրագույն կրթության վարչության պետ, ԲՈԿ-ի նախագահ, Գիտության պետական կոմիտեի նախագահ: Այս փոփոխությունից հետո կունենանք մեկ ղեկավար ու կասեն՝ տեսեք, խնայողություն ենք արել, օպտիմալացրել ենք: Բայց դա հարց չի լուծի:

Օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստանին պետք էր շատ ուժեղ ու անկախ ԲՈԿ, որ կարողանա հակակշիռ լինել: ԲՈԿ-ը պետք է կարողանա անաչառությունը պահել, այսինքն գնահատական տա՝ իրոք այդ գիտական աշխատանքն արժանի՞ է կոչմանը, թե ոչ: Իսկ հիմա դա մի կառույցի մեջ է մտնում, որտեղ այդ հակակշռի գաղափարը կորում է, նաև ինքնավարությունն է կորում: Դրա համար ասել, որ այս ձևով ավելի լավ կլինի կամ վատ կլինի, ես չեմ կարող: Դա կախված է նրանից, թե ով կղեկավարի, ինչպես կղեկավարի, երկրի վիճակն ինչպիսին կլինի: Մենք անընդհատ կառուցվածք ենք փոխում, բայց փորձը ցույց է տալիս, որ կարևորը բովանդակությունն է, աշխատաոճն է, կառավարման արդյունավետությունն է, լավ կադրեր բերելն է»,-ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում