Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր, իրանական կողմը հայտարարել է, որ դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:
Տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային դերակատարների միջոցով լուծելու մոտեցման ջատագով բարեկամ Իրանի կողմից այս հայտարարությունը պետք է ընկալել Հայաստան-Իրան քաղաքական փոխգործակցության ներկայիս ակտիվության և միջպետական հարաբերություններում փոխվստահության բարձր մակարդակի համատեքստում:
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային և միջազգային ներկայիս անվտանգային միջավայրի առկայության պայմաններում այդ փոխվստահությունը պետք է ամրապնդվի շարունակաբար, ինչին կարող է նպաստել երկու պետությունների միջև բարձրագույն և բարձր մակարդակում առկա շփումների կապիտալիզացիան միջին մակարդակում տարվող աշխատանքներում: