Ադրբեջանի ներկա հռետորաբանությունը նոր հանգամանքով պայմանավորված չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է նույն զամբյուղի մեջ տեղավորել Հայաստանին ու Իրանին. «Փորձ է արվում Հայաստանին Արևմուտքի աչքի առաջ վարկաբեկել: Ադրբեջանը իր քարոզչությամբ փորձում է տեղավորվել Արևմուտքի խոսույթի մեջ»
Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության տեղակայմանը, ապա Խաչատրյանը կարծում է, որ ԵՄ առաքելությանը մեր կողմից վերապահել ինչ-ինչ անվտանգային գործիքակազմ` չարժե. «Չպետք է բացառել, որ ԵՄ առաքելության տեղակայումը նախերգանք է հետագայում առավել լուրջ ներկայության»: