Փետրվարի 8-ին, ժամը 21։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում «Scania» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է ավտոճանապարհը։
եպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի մոտ 149-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Մ․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) և «Mercedes» (վարորդ՝ Վ․ Ա․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) մակնիշների բեռնատար և մարդատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․ ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները․ երթևեկությունը վերականգնվել է։41изменено 03:12







































