Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հետաքննություն է սկսել կառույցում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի հետ կապված մեքենայությունների և կոռուպցիայի գործով:
ՎԶԵԲ-ի երկու ադրբեջանցի վարկառուներ՝ Զամին Ալիևը և Քյանան Ռասուլովը, որոնք համապատասխանաբար գլխավորում են «GemZA Group» և «H&M AGRO» ընկերությունները, բազմաթիվ փաստաթղթերի կեղծման մասին փաստերը փոխանցվել են Լոնդոնում ՎԶԵԲ-ի կենտրոնակայանի հետաքննության դեպարտամենտին:
Պարզվել է, որ երկու վարկառուներն էլ նպատակային չեն օգտագործել ՎԶԵԲ-ից ստացված վարկային միջոցները: Այսպես, «GemZA Group»-ի սեփականատեր Զամին Ալիևը կանխիկացրել է 14 մլն եվրո, իսկ «H&M AGRO» ընկերության սեփականատեր Կյանան Ռասուլովը՝ 2,4 մլն դոլար ստացված վարկային միջոցներից։ Ընդ որում, երկու ադրբեջանցի գործարարները հաջողությամբ խուսափել են բոլոր հարկային պարտավորություններից։