Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարիի նահանգի Յուքսեքօվա շրջանում բախվել են գյուղական պահապաններն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալլները։ Վերջիններս երկարափող զենքերով ու ձեռքի նռնակներով հարձակում են գործել պարեկություն կատարող գյուղական պահապանների վրա։
Բախման արդյունքում սպանվել է 2 և վիրավորվել 1 գյուղական պահապան։ Բախումից տուժել են նաև 3 շինարարներ։ Տարածաշրջանում լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ են իրականացվել՝ քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Բացի այդ, քուրդ զինյալները գնդակոծել են Բիթլիսի նահանգի Հիզան շրջանում գտնվող թուրքական զորամասը։ Այս անգամ, սակայն, զոհեր չեն գրանցվել։









































