Բարաք Օբամայի վարչակարգը դիվանագիտական ակտիվ աշխատանք է սկսել Պաղեստինի` միակողմանի անկախություն հռչակելու մտադրությունը կանխելու ուղղությամբ: Ինչպես գրում է New York Times-ը, ԱՄՆ-ը դիվանագետները լուրջ աշխատանք են տանում ՄԱԿ-ում` այս ամիս Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ Պաղեստինի անկախություն հռչակելու մասին բանաձևի քննարկումը թույլ չտալու համար: Ամերիկյան թերթին այս մասին հայտնել են երկրի դիվանագիտական ներկայացուցչություններին մոտ կանգնած մարդիկ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երուսաղեմում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Պաղեստինի միակողմանի անկախության հռչակումը կվնասի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և այդ պատճառով ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ում նման խնդրի բարձրացման դեպքում կիրառել իր վետոյի իրավունքը: