Wikileaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից 2008թ-ի դեկտեմբերի 23-ին Պետքարտուղարություն ուղղարկված հերթական նամակը, որտեղ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաղթել է Ազգային Ժողովի` իր ընտրատեղամասում անցկացված միջանկյալ ընտրություններում` հեռանալով նախագահական նստավայրում իր զբաղեցրած պաշտոնից: Շատերի կարծիքով դա առաջին քայլն է Հովիկ Աբրահամյանին Ազգային Ժողովի նախագահ ընտրելու ճանապարհին, ինչը, սակայն, Աբրահամյանը չի հաստատել:
Այս քայլը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կառավարության հանդեպ վերահսկողություն սահմանելու պայքարի մաս է կազմում: Սերժ Սարգսյանը, սակայն, ԱՄՆ շահերի տեսանկյունից թվում է շատ ավելի կառուցողական, քան Քոչարյանը:









































