Սա զգուշացում և ապտակ է Իրանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով` Իրանի շուրջ զարգացումները մարտահրավեր ու սպառնալիք են Հայաստանի համար. «Եթե Իրանում պատերազմական գործողություններ սկսվեն, մենք կունենանք կառավարման և անվտանգային լուրջ խնդիրներ»:
Ըստ փորձագետի` Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ չեն Հրվ. Կովկասում և թեկուզ Հայաստանում պատերազմի գնալ. «Չեմ կարծում` Ադրբեջանը կգնա մեծ պատերազմի, իսկ Ռուսաստանը խենթ է, տրամաբանական քայլեր չպետք է սպասել»: