Նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր` Արզու Ալիևայի և ռուսաստանցի գործարար, 23-ամյա Սամեդ Կուրբանովի հարսանեկան արարողությունը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:
Փեսացուն 2003 թ. մահացած հայտնի գործարար, Ադրբեջանական համաշխարհային կոնգրեսի հիմնադիրներից մեկի` Այդին Կուրբանովի միակ որդին է:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կասպից ծովի ափին` Բաքվից 40 կմ հեռավորության վրա գտնվող «Ամբուրան-էստեյտ» հանգստյան կենտրոնում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, հարսնացուի ծնողներին հատուկ հեռագրով շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու նրա կինը` Սվետլանա Մեդվեդևան:









































