Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում Թեհրանում իր դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ Համապատասխան պլանավորում Է իրականացվում դեսպանատան աշխատակիցներին Ադրբեջան տարհանելու համար»,-ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։