Հնդկաստանի իշխանությունները խաղաղության համաձայնագիր են կնքել «Ասսամայի ազատագրության միասնական ճակատ» անջատողական կազմակերպության հետ, որը գործում է երկրի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ապստամբներն ավելի քան 30 տարի պատերազմական գործողություններ են վարում Հնդկաստանի կառավարական զորքերի դեմ` հանուն Ասսամ նահանգի անկախության: Երեք տասնամյակների ընթացքում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ:
Հնդկաստանի կառավարությունն այս կազմակերպությունը համարել էր ահաբեկչական, իսկ 2009 թ. կարողացել էր ձերբակալել ապստամբների ղեկավարներին` կազմակերպության առաջնորդին և ապստամբական ուժերի փոխհրամանատարին: