Պաշտոնական Մոսկվան դեմ է Սիրիայի հանդեպ նավթային էմբարգո կիրառելու որոշմանը: Ինչպես հաղորդում է BBC-ն` այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա մասնավորապես ասել է. «Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, ընդհանրապես պատժամիջոցները չեն կարող հարցի լուծում լինել»:
Ինչպես տեղեկացրել էինք նախկինում, նախօրեին Լեհաստանում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ երկրները որոշում էին կայացրել` սիրիական նավթի հանդեպ էմբարգո կիրառելու մասին, քանի որ այդ երկրում շարունակվում են իշխանությունների կողմից ցուցարարների հանդեպ բռնություններն ու սպանությունները:
Էմբարգոն ուժի մեջ է մտնում այսօր, սակայն Իտալիային դա առայժմ չի վերաբերում: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել ԱՄՆ-ը:









































