Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված սպայի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական վարչությունից:
Սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում դաժանաբար սպանվել էր ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը, ինչի առթիվ քրեական գործ էր հարուցվել և զորամաս էր մեկնել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Նշենք, որ երեկ Վ.Գասպարյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրել էր, որ քրեական գործը բացահայտված է, սակայն գործի շահերից ելնելով մանրամասներ չեն հրապարակվում:











































