Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

ԿԲ-ն գնում է այս քայլին, որ կարգավորի շուկան

Հունվարի 14-ից 100 հազար դրամը գերազանցող արտարժույթի փոխանակման ժամանակ բանկերը պահանջելու են անձնագիր: Այս որոշումը գործում արդեն մի քանի տարի փոխանակման կետերում կամ վարկային կազմակերպություններում։

Մինչ այս փոփոխությունը, բանկում արտարժույթ փոխանակելիս անձը հաստատող փաստաթուղթ պահանջում էին միային 400․000 դրամը գերազանցելու դեպքում։

Տնտեսագետները նշում են, որ սա թափանցիկ կլինի եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման գործընթացի համար, քանի որ եթե ստվերային գործարքներ չեն իրականացվում, քաղաքացին այս փոփոխությունը պետք է ողջունի։:

Թավադյան tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ փոխանակման կետերը, որոնք չեն գտնվում բանկերում, 100 հազարը գերազանցելու դեպքում պահանջում են ID քարտեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր․

«Սա նոր բան չէ շուկայի համար, պարզապես սա հունվարի 14-ից տարածվելու է նաև բանկերի վրա։ Ասեմ, որ այս որոշումը ԿԲ-ն անում է  նրա համար, որ կարգավորի շուկան, որ մեկ անձը մեկ օրվա մեջ չկարողանա մեծ քանակությամբ փոխարժեք ներարկել շուկա, որը կարող է շուկայում դոլարի կամ արտարժույթի գինը մեծ փոփոխությունների ենթարկել դրամի հանդեպ»,-ասաց տնտեսագետը։

Թե որքանով կմեծացնի թափանցիկությունը և կնպաստի ստվերի կրճատմանը, Թավադյանի դիտարկմամբ, նախ պետք է հասկանալ մեխանիզմը․

«Պետք է հասկանանք, որ մանր և միջին գործարարների համար հիմնականում ձեռք է տալիս առ ու վաճառքի միջոցները փոխանակել շուկայում փոխանակման կետերի միջոցով, քանի որ վերջիններս ավելի հարմար փոխանակում են առաջարկում, քան բանկերը։ Այսպես թե այնպես, այստեղ չի հայտարարագրվում, թե այդ փողը որտեղից և ինչպես է ստացվել, պարզապես հայտարարագրվում է, թե ով ինչ քանակությամբ է գումար փոխանակել»,-ասաց նա։

2022-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել շուրջ 4 միլիարդ 600 միլիոն դոլար: Տնտեսագետի խոսքով՝ քանի որ բանկերը հիմնականում աշխատում են բանկերից եկած կամ փոխանցած գումարներով, արդեն իսկ մեծ կազմակերպությունները հայտարարագրում իրականացնում էին, այսինքն՝ ակնհայտ էր, թե դրսից եկած գումարը ով և ինչքան է փոխանցել, որքան է հանվել․«Կարծում եմ՝ որոշ չափով կկարգավորի շուկան, բայց ոչ այնքան, պարզապես հավելյալ կարգավորիչ միջոցով և, որ սա կարգավորիչ դեր կունենա։ Ես՝ որպես փորձագետ՝ չեն կարծում, որ սա մեծ նշանակություն կունենա փանցիկության առումով»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում