Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։
Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ հաշվարկ կա դրա հիմքում, արդյոք դիտարկվել են Ուկրաինայի պատերազմով պայմանավորված ռիսկերն ու հնարավորությունները։
2023 թվականի համար ևս 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել։ Եվ պետք է աշխատենք այդ աճը առնվազն ապահովելու համար։ Ունենք դինամիկա տնտեսության մեջ, բավարար քայլեր ենք արել, որ ապահովենք»,- ասել է վարչապետը։
Վարչապետը նաև ներկայացրել է Կառավարության ձեռնարկած քայլերը տնտեսական աճը ապահովելու համար։








































