Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 13։23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին: