Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է ԼՂՀ ժողովրդին անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ մարզի և Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով։ Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես ԼՂՀ պետական և վարչական ժամանակավոր բարձրագույն մարմին:

Լեռնային Ղարաբաղի՝ սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված հերթական այս քայլը հնարավոր դարձավ և միջազգային որոշակի իրավական կարգավիճակ ստացավ 1988-ից վեր Ղարաբաղյան կամ Հայկական համազգային ժողովրդավարական շարժման ու պայքարի շնորհիվ։ ԼՂՀ-ն այսօր 20 տարեկան է։ Այդ 20 տարիները նա անցել է հաղթահարելով տասնյակ ու հարյուրավոր խոչընդոտներ ու մարտահրավերներ՝ անհավասար պատերազմից սկսած մինչև տնտեսական դժվարություններ՝ ապացուցելով անկախ պետականությամբ ապրելու իր ունակությունն ու անքակտելի իրավունքը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակների, այսօրվա գոյության և հաջողությունների մեջ իր նպաստն է բերել ողջ հայությունը և մասնավորապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա իշխանությունը՝ ապահովելով 1990-ական թվականների ռազմական ու դիվանագիտական հաղթանակները։ Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը, իր պատմության մեջ առաջին անգամ, ի դեմս ընտրված իր իշխանության, միջազգային հարաբերություններում հանդես էր գալիս որպես հավասարազոր սուբյեկտ և ինքնուրույն գործոն։ Դրանով միջազգային ճանաչում էր ստանում նաև ինքնորոշման նրա իրավունքը, կարևոր թելադրող հանգամանք դառնում հակամարտության կարգավորման բանակցություններում։ Ցավոք, Հայաստանի հաջորդ իշխանությունը, տուրք տալով գավառականությանն ու որդեգրելով պետականամերժ գործելակերպ, ի չիք դարձրեց կարևորագույն այս լծակը, իսկ Ղարաբաղի իշխանությունը մինչ օրս հանդուրժում է դա։

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԼՂՀ ծննդյան 20-ամյակի առթիվ և համոզմունք հայտնում, որ, ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, նա հաջողությամբ կկարողանա վերականգնել իր նախկին կարգավիճակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կհաղթահարի ներքին մարտահրավերները՝ ամրապնդելով իր ազատ և անկախ զարգացման ապահով հիմքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում