Ադրբեջանական 1news.az-իփոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է հայկական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Սլովակիայի Հանրապետության առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին և Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ԼՂՀ-ի անկախության 20-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։
Վերջինիս խոսքերով՝ «դա ոչ թե ԼՂՀ-ի կազմավորման 20-ամյակն է, այլ՝ադրբեջանական տարածքների անեքսիայի ու օկուպացման սկիզբը»։









































