Պարենային ապրանքի որոշակի խնդիր կա, բայց հացի խնդիր չկա: «Առջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ Գյուղի և գյուղատնտեսական աջակցման հիմնադրամի տնօրեն, ԱՀ օպերատիվ շտաբի անդամ Հրանտ Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ այս բլոկադան մեծ վնաս է հասցրել նաև գյուղատնտեսությանը. «Ունենք ցորենի պաշարներ, այս պահին կարող ենք դիմակայել: Մարդկանց հասկացնում ենք` ամեն ինչ խնայողաբար օգտագործել»: