«Բենզինի գների իջեցումը պայմանավորված է սեպտեմբերի 1-ի հետ կապված բարի կամքի դրսևորմամբ, այլ պատճառներ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի մարքեթինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը:
«3-4 օրվա ընթացքում բենզինի միջազգային գները բարձրացել են մոտ 2.5-3%-ով: Հետագայում գների վերաբերյալ չեմ կարող ճիշտ կանխատեսում անել, քանի որ 4-րդ օրն է՝ միջազգային գները շարունակ թանկանում են»,- ասաց Մուշեղ Էլչյանը:
Հիշեցնենք, որ Երևանում այս պահին բենզինի սուպեր տեսակը վաճառվում է 500 դրամով, պրեմիումը` 470, ռեգուլյարը` 450:









































