ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը երեք շաբաթ անց ելույթ է ունենալու ԱՄՆ Մինեսոտա նահանգում գտնվող սինագոգներից մեկում: Նա հազվադեպ է հանրային քննարկումների մասնակցում, իսկ նրա ամեն մի ելույթը գնահատվում է 100-150 հազար դոլար: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Այս միջոցառման ընթացքում անցկացվելու է բարեգործական ակցիա, իսկ մասնակիցները պետք է վճարեն 1250 դոլար` Բուշին լսելու համար: Նստատեղերի քանակը սահմանափակվելու է 250-ով: Լրատվամիջոցների ներկայություն այդ միջոցառմանը չի նախատեսվում:








































