Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օրից ավելի փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտուր է․ Արցախը պատանդի կարգավիճակում է, Հայաստանը ևս պատանդ է․ «Ադրբեջանը ասում է ՌԴ-ին՝ եթե չեք կարողանում ապահովել Զանգեզուրի միջանցքը, Լաչինի միջանցքը տվեք մեզ»: