Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«3+3»-ը Հայաստանին ոչինչ չի տա, բայց հրաժարվելն էլ վատ դրության մեջ կդնի

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Ներկայումս շարունակվում են «3+3»-ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», – ասել է դիվանագետը։Նա ասել է, որ Ռուսաստանը համոզված է «3 + 3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի պահանջի մեջ՝ ի շահ մասնակից երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման։

Արդյոք Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպմանը, ՀՀ արտգործնախարարությունն առայժմ չի հստակեցրել։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը գտնում է, որ  Իրանն այս ձևաչափին կմասնակցի և նրա միակ նպատակը տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելն է․ «Համենայնդեպս պաշտոնական բոլոր մակարդակներում նշվել է, որ Թեհրանը կողմ է 3+3 ձևաչափին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կարծում, թե Հայաստանի համար այդ ձևաչափը հատուկ նշանակություն կունենա կամ կարող է որևէ դրական առաջընթաց ապահովել․ «Այստեղ կա թրքական շատ ուժեղ գործոն։ Նկատենք, որ Վրաստանը այս ֆորմատին չի մասնակցում՝ թեպետ  վերջին շրջանում փորձեց ավելի մեղմ քաղաքականություն վարել տարածաշրջանում։ Այսինքն իրականում 3+3 ձևաչափ գոյություն չունի, թրքական ազդակն այստեղ շատ ավելի ուժեղ է։ Բայց ընդհանուր առմամբ ռուսական ու իրանական կողմի դիրքորոշումները նույնական են՝ թեպետ կան քաղաքական որոշ հակասություններ, տնտեսական պարագայում նույնանման  մոտեցումներ ունեն։ Այսինքն, մեծ հաշվով, այս ձևաչափը ամենաքիչը Հայաստանին կարող է ինչ-որ բան տալ»։

Քեշիշյանի խոսքերով, Հայաստանին սա ինչ-որ բան չի տալիս, բայց հրաժարվելն էլ  շատ վատ դրության մեջ կդնի․ «Այն երկրները, որոնց հիմա Հայաստանն իր համար հայտարարում է բարեկամ՝ Իրանն ու Ռուսսաստանը, նրանց հետ գործակցությունից հրաժարվելը դրական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենա։ Դրա համար հայկական կողմը չի փորձի հակառակ հայտարարություններ անել, ընդդիմանալ՝ համարելով, որ բարեկամ երկրները կկարողանան օգնել, որ գոնե  տարածաշրջանում խաղաղության հաշվին դրական կետերի հասնի»։

Փաստը, որ արևմուտքն այս ձևաչափում չկա ևս խնդրահարույց է։ Ըստ մեր զրուցակցի՝  վերջին շրջանում արևմուտքն աշխուժացել է տարածաշրջանում, որոշակի դերակատարություն կունենա ընդհանուր գործընթացներում․ «Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական գործողությունների հիմնական սանձողն արևմուտքն է։ Սա ցավալի պատկեր է։ Ռուսները անընդհատ խոսում են այն մասին, իբրև Հայաստանն իրենց բարեկամն է,  բայց  կարողություն չունեն ռեալ քայլերի գնալ Հայաստանին պաշտպանելու համար։ Արևմուտքը  ցույց է տալիս, որ ինքն է այն կարող ուժը, որ կարող է սանձել ադրբեջանական նկրտումները։ Թվում է, որ   Ադրբեջանի կողմից որոշակի մտքերից հետ քաշվելը արևմտյան ազդեցության արդյունք է։ Վերջին շրջանում մենք  տեսնում ենք իրանական կողմի աշխուժությունն էլ, իսկ ահա ռուսականը լրիվ այլ տպավորություն է թողնում։ Ինչևէ չեմ կարծում, թե այս ձևաչափին իրագործման հարցում արևմուտքը կկարողանա արգելակող լինել»։

Մարիամ Գրիգորյան

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում