Այսօր լրանում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Մարգար Օհանյանի նախնական կալանավորման 72 ժամը: Հատուկ քննչական ծառայությունն այսօր կդիմի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը դռնփակ նիստում կորոշի ինչպիսի խափանման միջոց սահմանել Մարգար Օհանյանի համար:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, նախօրեին Մարգար Օհանյանին առաջադրված քրեական գործով` առայժմ միայն յուրացված բենզինի գործով ցուցմունք են տվել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակի նախկին հրամանատարը` Արսեն Արշակյանը և Երևանի գումարտակի ներկա հրամանատարը` Արսեն Մարդոյանը:
Նկարում ձախից՝ Արսեն Արշակյանը և Արսեն Մարդոյանը՝ Երևանի գումարտակի նախկին և ներկա հրամանատարները:









































