Բրիտանական The Economist շաբաթաթերթը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեն համարում է ապրելու համար աշխարհի ամենավատ քաղաքը:
Համապատասխան հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 140 քաղաքներ, այդ թվում այնպիսիները, որտեղ պատերազմ է ընթանում` ինչպես Տրիպոլին:
Զիմբաբվեի մայրաքաղաքը ցուցակում զբաղեցրել է վերջին տեղը, քանի որ, ըստ հետազոտողների, այնտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում խմելու ջրի և էլեկտրամատակարարման հետ, շատ ցածր որակի է առողջապահությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները և հեռախոսակապն ու համացանցը:









































