Դեկտեբերի 3-ին կայացել է 2019-2022թթ․ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացված ‹‹ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում›› ծրագրի ամփոփումը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել կատարված աշխատանքների կարևորությունը՝ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման միտումները նվազագույնի հասցնելու առումով:
Ամփոփելով ծրագրի արդյունավետությունը՝ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն անդրադարձել է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացման նպատակով 2019-2022թթ.-ին ԱԱԻ-ի կողմից իրականացված աշխատանքներին: