Ամերիկացի և իտալացի գիտնականներն առաջարկել են քաղցկեղի բուժման նոր մեթոդ: Նրանք ուռուցքի մեջ ներդնում են սալմոնելայի բացիլ, որն առաջացնում է իմունային հզոր արձագանք, որը սպանում է քաղցկեղային բջիջները: Մկների և մարդկային բջիջների վրա կատարված փորձարկումները տվել են դրական և հուսադրող արդյունքներ: Գիտնականները սպասում են, որ շուտով կստանան մարդկանց վրա այս մեթոդը փորձարկելու իրավունք:
Այս փորձարկումներից հետո մասնագետները կներկայացնեն հակաքաղցկեղային պատվաստանյութ: Վերջերս քաղցկեղի դեմ պատվաստանյութերով բուժումը նորություն է բժշկության մեջ, սակայն մեծ տարածում է գտնում: Օրինակ՝ վերջերս ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը թույլատրել է շագանակագեղձի քաղցկեղի պատվաստանյութի օգտագործումը:











































