Monday, 20 07 2026
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

Ուրարտուի նոր շերտերը. Կիսակիկլոպյան քարեր, կնիք, նետասլաք

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշում է, որ հնագետի աշխատանքը պետք է շատ բարձր գնահատվի։ Նրա խոսքով՝ Անգլիայում հնագետները գուցե ավելի շատ ասպետի կոչում ստացած լինեն, քան երգիչները կամ իրեենց շոու բիզնեսի ներկայացուցիչները: Այդ երկիրն այդքան գնահատում է իր հնագետներին:

 

«Սա մեր ժառանգությունն է: Մենք այսօր ասում են՝ Երևան դարձած իմ Էրեբունի, ասում ենք՝ Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որտեղի՞ց գիտենք, ո՞ւմ շնորհիվ գիտենք… Հնագետների, ճարտարապետների, այն մարդկանց, որոնք պեղել ու հայտնաբերել են սա: Մենք հնագետների շնորհիվ այսօր խոսում ենք Արենիի կոշիկի մասին, պարծենում ենք: Բայց ցավոք, տարիներ շարունակ հնագետներն ստացել են շատ ցածր աշխատավարձ, իրենց ընկալումը բավական ցածր է եղել ու հիմա բավական փոխվում է»,-նշում է հնագետը:

 

Նա ցույց տվեց պեղված տարածքը՝ նշելով. «Սա մուտք է, կիսակիկլոպյան, կիսակոպտատար, բավական մշակված մեծ քարեր են: Սա խոսում է այստեղ բավական մասիվ կառույցների մասին: Այս հատվածը պեղվել է 2007-ին հայ-ամերիկյան արշավախմբի կողմից: Բավական հետաքրքիր արդյունքներ կան ուշ ուրարտական, հետուրարտական շրջանի վերաբերյալ: Նետասլաք է գտնվել, կնիք է գտնվել, որն իշխանության կարևոր ցուցիչ է, տարբեր խեցեղեն առարկաներ են գտնվել, բայց այս հատվածի վրա քիչ է ուշադրություն դարձվել, որովհետև թե ամրոցը կա, ամրոցում շքեղ կառույցներ են բացվում և այս առումով այս հատվածը թողել են, ֆիքսվել են ամրոցի վրա»:

 

Հնագետը նշեց՝ մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե մեր նախնիներն ինչպես են ապրել, ինչպես են տարածքը կազմակերպել, ինչպիսի կենսագործունեություն են ծավալել: Գոնե սնունդի մասով հիմա կարող ենք ասել, որ ահագին բան հասկացել ենք: Օրինակ, իրենք այստեղ ձուկ են կերել, ոչխար են կերել, խոզ են պահել ու կերել: Նույնիսկ ունենք դրվագ, թե ոնց են միսը պահել, ունենք ոսկոր՝ անցք արած և կեռիկով այդ միսը կախել են, որ հետո մշակեն ու ուտեն:  Եվ այժմ, նրա խոսքով,

Մաքս Պլանկի համալսարան է ուղարկվել, և մենք շուտով կիմանանք, թե օրինակ, որոշ կենդանիներ խոնավ կլիմայում են ապրել, թե ոչ, արի, ցորեն են կերել, թե ոչ: Պատկերացրեք, եթե դա իմանանաք, մենք շատ բան ենք իմանալու այստեղի կլիմայի մասին:

«Ուրարատուի վերջում լուրջ կլիմայական ճգնաժամ է եղել: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճգնաժամն Էրեբունիում ո՞նց է եղել: Իսկ մենք գիտենք, որ 7-րդ դարում Էրեբունիում եղել է երկրաշարժ: Ուզում ենք հասկանալ՝ այդ երկրաշարժն այստեղի բնակիչների վրա ինչպես է ազդել:

Մենք ունենք խոհանոցային խեցեղեն, ունենք ավելի բարձր խավի համար նախատեսված խեցեղեն, ունենք խեցեղեն, որ շատ շքեղ են, ակնհայտ կամ ծեսերի համար են օգտագործվել, կամ գուցե միջին խավի  ներկայացուցիչների կողմից են օգտագործվել: Մենք դեռ նոր ենք սկսում:

Հնագիտությունը մի մեծ աշխարհ է, մենք հիմա մտել ենք այդ աշարհ, մեզ համար շատ կարևոր է, որ այդ աշխարհն էլ մեզ սիրի ու սկսի պատմել,  թույլ տա պատմել իր մասին:

Հիմա շատ բան փոխվում է ընկալումների մեջ, ես շատ ուրախ եմ, որ մեզ գալիս ստուգում են, որը չկար: Երբ քեզ չեն գալիս, ստուգում, դու ինչ ուզես, կարող ես անել: Ես շատ ոըւրախ եմ, որ մենք գնում ենք միասնական շերտագրական դոկումենտացիայի համակարգի, պետք է նաև հաշվետվությունները միասնական լինեն, ոչ թե ով ինչ ուզի, գրի հաշվետվության մեջ: Այսինքն պետք է համակարգ ձևավորվի, որ մենք կարողանանք մրցունակ  լինել և ճիշտ ներկայացնել հնագիտությունը»,-ասում է հնագետը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում