Այսօր կեսօրին Գյումրու դրամատիկական թատրոնի բարձր եղևնիներից մեկին բարձրացած տղամարդը, որը հայտարարել էր, թե ինքնասպանության նպատակով է այնտեղ, քիչ առաջ ինքնահրկիզվել է։
Տղամարդը բենզինն իր վրա է լցրել ծառին գտնված ժամանակ։ Բանակցությունների արդյունքում համաձայնել, իերը թողել է վերևում, իջել է։ Հենց ներքևում էլ անմիջապես ինքնահրկիզվել է։
Նա այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
«Այս պահին հետազոտվում է, նախնական տվյալներով 30-40 տոկոս այրվածքներ ունի։ Դրանք մարմնի տարբեր հատվածներում են և շնչուղիների տարբեր աստիճանի այրվածքներ են առկա։ Հավանաբար կտեղափողվի վերակենդանացման բաժանմունք»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Մանրամասն սկզբնաղբյուրում։










































