Friday, 17 05 2024
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Մեհրիբան Ալիևայի հրաժարականը. կոռուպցիոն սկանդալի ուրվականը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակից, այդ մասին տեղեկացնելով կառույցի ղեկավարությանը: Պաշտոնական պատճառ է բերվում այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի վարքագիծ է դրսևորում հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ: Գործնականում սակայն, այդ պատճառաբանությունն իհարկե հնչում է տարօրինակ, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարքագիծը մեղմ ասած բավականին շոշափելի ադրբեջանամետ է, ինչի վկայությունն է այն, որ այդ կառույցը մինչ այժմ որևէ կերպ համարժեք արձագանք չի տվել հայկական մշակութային ժառանգության հանդեպ Բաքվի վանդալային գործողություններին՝ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե դրանից հետո: Լավագույն դեպքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն արել է ըստ էության արձանագրումներ, երբ գոնե դրանք չանելը ուղղակի կլիներ անհնար: Ավելին, կառույցը և դրա ղեկավարությունը որևէ կերպ նախանձախնդիր չեն եղել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների և մշակութային ժառանգության հանդեպ Բաքվի գործողությունների համար պատասխանատվություն սահմանելու հարցում, այդ խնդիրը միջազգայնորեն բարձրացնելու հարցում, պարզապես հղում անելով նրան, թե Ադրբեջանը չի տալիս այդ տարածքներում մոնիտորինգ անելու հնարավորություն:

Ադրբեջանն իհարկե չի տալիս, բայց որևէ կերպ չէր կարող խանգարել կառույցին բարձրաձայնել հարցը և փորձել առավել ակտիվ ջանք գործադրել այդ հնավարորությունը ստանալու համար: Բայց, այդ ամենը թերևս ունի իր պատճառը և դրա խորքում է նաև Մեհրիբան Ալիևայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-իբարի կամքի դեսպանի կարգավիճակից հրաժարվելու իրական պատճառը: Իսկ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում բավականին հանգամանալից խոսել է ադրբեջանցի իրավապաշտպան, հրապարակախոս, Բաքվում կնոջ հետ միասին հալածանքի և ազատազրկման ենթարկված, ներկայումս իր իրավապաշտպան կնոջ՝ Լեյլա Յունիսի հետ միասին վտարանդու կարգավիճակ ունեցող Արիֆ Յունուսը: Նա հիշեցրել է կոռուպցիոն սկանդալի պատմությունը, սկսելով նրանից, որ 2009  թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար է ընտրվել բուլղարուհի Իրինա Բոկովան, որը շատ արագ սերտ կապեր է հաստատել 2004 թվականից Յունեսկո բարի կամքի դեսպանի կարգավիճակ ձեռք բերած Ալիևայի հետ: Ըստ նրա, 2016  թվականին, երբ Բոկովան մտադիր էր առաջադրրվել ՄԱԿ ԳՔ պաշտոնի, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կազմակերպությունը ներկայացրել է իրականացրած հետաքննության տվյալներ, ըստ որի, Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության որևէ դրսևորում «արժեցել» է մոտ 200 հազար եվրո, որը «նստել» է Բոկովայի ամուսնու հաշվին: Ավելին, հետաքննությունից պարզվել է, որ Բոկովան Նյու Յորքում ձեռք է բերել տուն, որի արժեքը մի քանի անգամ գերազանցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձի հանրագումարը: Այդ աղմուկից հետո Բոկովան հանել է իր թեկնածությունը, ու նաև թողել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը: Սակայն, շարունակվել են հարցադրումներ Մեհրիբան Ալիևայի առնչությամբ, ըստ Յունուսի: Ի վերջո, ըստ նրա, կազմակերպությունը այլևս անկարող լինելով մատնել դրանք լռության, որոշել է դիմել Ալիևային, որպեսզի նա հրաժարվի բարի կամքի դեսպանի կարգավիճակից և այդ կերպ խլացվի կոռուպցիոն սկանդալին նրա առնչությունը:

Որքանով է Յունուսի մեկնաբանությունը համապատասխանում իրականությանը, բարդ է ասել միարժեք, բայց հածվի առնելով այն «խավիարային դիվանագիտության» սարդոստայնը,որ Ալիևները հյուսել էին միջազգային կառույցներում և դիվանագիտական շրջանակներում, թերևս կասկածից վեր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-n չէր լինելու դրանից դուրս, և առավել ևս Մեհրիբան Ալիևան հենց այնպես չէր ստանալու բարի կամքի դեսպանի կարգավիճակը, և Ալիևներն էլ չէին ձգտելու դրան, եթե այն չէր ծառայելու հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի շահերի սպասարկմանը, այլ կերպ ասած՝ մշակութային «էթնիկ զտումների» քաղաքականությունը լռության մատնելուն: Պատմությունը թերևս բոլոր դեպքերում կարող է դառնալ թե Հայաստանի դիվանագիտության, թե հայկական սփյուռքի տարբեր կազմակերպությունների «խաղաքարտերի» մաս, հատկապես, որ Ադրբեջանի՝ առ այսօր իրականացվող «մշակութային ցեղասպանության» քաղաքականությունը շարունակում է արդիական պահել միջազգային արձագանքի, արցախյան հարցում մարդասիրական խնդիրների հանդեպ պատասխանատու կառույցների համարժեք քաղաքականության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում