Մեծ Բրիտանիան «նոր» Լիբիայի համար թղթադրամներ է տպում: Այս մասին հաղորդում է BBC News-ը` տեղեկացնելով նաև, որ թղթադրամների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է այդ երկիր Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռների միջոցով:
28 միլիոն լիբիական դինարը (մոտ 230 միլիոն դոլար) կփոխանցվեն Լիբիայի Կենտրոնական բանկին: Այնուհետև դրանք կփոխանցվեն լիբիական բանկերին և կտեղադրվեն բանկոմատներում: Նախատեսվում է Լիբիայի Կենտրոնական բանկին փոխանցել 790 միլիոն դոլար: