Սիրիայի Համա քաղաքի գլխավոր դատախազը հեռուստաելույթ է տարածել Youtube կայքի միջոցով, որտեղ հայտարարում է, որ հրաժարական է տալիս ժողովրդավարական ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող անօրինականության պատճառով: Իշխանություններն ասում են, որ գլխավոր դատախազին առևանգել են:
«Ես՝ Ադնան Մուհամադ Ալ-Բաքուրս, որը զբաղեցնում է Համայի գլխավոր դատախազի պաշտոնը, հրաժարական եմ տալիս որպես բողոքի նշան այն գործողությունների դեմ, որին դիմում է ռեժիմը խաղաղ ցուցարարների նկատմամբ», ասվում է տեսանյութում: Նա հայտարարել է, որ ականատես է եղել, թե ինչպես են մահապատժի ենթարկվում ավելի քան 70 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ՝ կտտանքների: Al-Jazeera-ին տված հարցազրույցում Ալ-Բաքուրը հերքել է, որ իրեն առևանգել են զինված խմբավորումները: Նա ասել է, որ ինքն անվտանգ վայրում է, որը պաշտպանում են ցուցարարները: