«Մենք տեղեկություն էինք ստացել, որ նախագահական ընտանիքն իր փոքրիկ Մարիամիկին որոշել է տալ մայրաքաղաքի «էլիտար» դպրոցներից մեկը` Պուշկինի դպրոց: Այս լուրը հաստատեց նաև Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագահի թոռնուհու`դպրոց այցելելու կապակցությամբ հատուկ ուշադրության է արժանացել այն դասասենյակը, որտեղ սովորելու է Մարիամ Մինասյանը: Սովորականից ավելի շքեղ վերանորոգում է կատարվել, գեղեցիկ վարագույրներ են գնվել նշված դասասենյակի համար և այլն»,- գրում է «Հրապարակը»:









































