Մեծ Բրիտանիայում օգոստոսի սկզբին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով 11-ամյա մի երեխայի դատապարտել են 18 ամսվա ազատազրկման: Նա պատիժը կրելու է անչափահասների համար հատուկ բանտում:
Ռոմֆորդ քաղաքի բնակիչը անկարգությունների ամենաերիտասարդ մասնակիցն է: Ինչպես նշվել է Էսսեքսի դատարանի դատավճռում, երեխան Debenhams խանութից 50 ֆունտ-ստեռլինգ արժողությամբ աղբաման է գողացել, որի համար էլ դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման:
Բրիտանական Guardian-ը նշում է, որ երեխան նախկինում նույնպես գրավել էր իրավապահների ուշադրությունը, այս տարի նա ավտոբուսում դանակով կտրտել էր նստատեղը, որից հետո դուրս էր թռչել ավտոբուսից:
Հիշեցնենք, որ 2011թ-ի օգոստոսի սկզբին Լոնդոնում սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնք տարածվեցին ամբողջ երկրում:









































