Thursday, 06 06 2024
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Վիվա-ՄՏՍ. լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը տրվել է Ձեռք-ձեռքի՝ անապատացման դեմ պայքարում

Որևէ երկիր չի կարող շրջանցել կլիմայի փոփոխության հնարավոր վտանգները, եթե իրատեսորեն չգնահատի դրանց գոյությունն ու չընտրի լուծման ճանապարհ: Ընթացիկ տարում ձևավորված գործընկերության միջոցով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը անտառապատման թիրախավորված ծրագիր են իրականացնում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսականորեն անհրաժեշտ: Հայկական էնդեմիկ ծառերի սերմերից տնկիներ ստանալը, դրանց խնամքով զբաղվելը և անտառ տեղափոխելը՝ երկարաժամկետ արդյունքն ապահովող  նպատակ է դարձել:

Աշնանային անտառտնկման աշխատանքների ընթացքում 20 000 ծառ տնկելը կարևոր է գործընկեր կազմակերպությունների համար: Նպատակից իրագործում ճանապարհը, սակայն,  նույնքան բարդ է, որքան ծառատունկի համար ընտրված տարածքը՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածը։ Լիաքարշակ մեքենաների ընթացքն այստեղ սահմանափակվում է հայկական լեռնաշխարհին հատուկ ռելիեֆի պատճառով: Ոտքով սար բարձրանալու համար էլ անհրաժեշտ է որոշակի փորձառություն՝ լեռնագնացության հարցում: Վիվա-ՄՏՍ-ի կամավորական խումբը, գործընկեր կազմակերպության հորդորով ձևավորվել է այդ սկզբունքով: Լերկ սարի վրա, 6 հա տարածքում, իրենց արմատները կամրացնեն դալար տնկիները:

«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարևոր է եղել ինձ համար նաև հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու համար, պետք է լինենք ոչ միայն  սպառող, այլև անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետևողական և նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր՝ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաև մեր բաժանորդներին, ովքեր գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը և իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Տարբեր կազմակերպությունների իրականացրած անտառտնկման գործն ազդարարող՝ տեղեկատվական  վահանակները, անտառների ծավալը մեծացնելու իրազեկման մաս են կազմում: Դրանց տեղադրումն ու ցանկապատված տարածքները հստակ նշում են գործընկեր կազմակերպության աջակցության  սահմանները: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու  գլխավոր տնօրենը բարձր է գնահատում «կանաչ մտածողության» շուրջ համախմբումն ու Վիվա-ՄՏՍ-ի հետ ձևավորված նոր գործընկերությունը:

«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության  համար: Անտառ ստեղծելու կարևորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարևոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլև ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-գալիս է անտառից: Այստեղից կարելի է հստակ եզրակացություն անել: Բարեբախտաբար, Հայաստանում սկսել է ձևավորվել «կանաչ մտածողությունը», բայց դեռ ցանկալի մակարդակի չենք հասել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ անտառը կարևոր է, եթե նույնիսկ, ապրում են քաղաքի մեջ: Աշխարհում կլիմայի փոփոխություն կա և դժվար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում: Հետևաբար՝ որքան շուտ սկսենք կոնկրետ քայլեր իրականացնել, այնքան արդյունքը ավելի իրական կլինի»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Այս աշնանային անտառտնկմանը նրանց են միացել ավելի քան 190 հոգի։ Նրանց միջոցով, նոր ստեղծված տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվելու է նաև ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի: Այդ ժամանակահատվածը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։

Ընթացիկ տարվա աշնանը 20 000 ծառ տնկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում, ներդրել է 12,6 միլիոն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում