2012թ-ի հունվարին Իսպանական Մոկլինեհո քաղաքում կանցկացվի անսովոր հանրաքվե: Եթե քաղաքի բնակիչները դրական պատասխանեն առաջադրված հարցին, ապա քաղաքում իրավունք կունենան ապրել միայն գեյերն ու լեզբուհիները: Բացի այդ, քաղաքի բոլոր տները վարդագույն կներկվեն: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Նման առաջարկով հանդես է եկել գեյերի միջազգային տոնախմբության կազմակերպիչ Խավիեր Չեկան, ում առաջարկը դուր է եկել Մոկլինեհոյի քաղաքապետին:
Միաժամանակ համաձայնություններ են ձեռք բերվել շինարարական կազմակերպությունների հետ, ովքեր համաձայնել են քաղաքում կառուցել 600 տուն` ըստ միասեռականների ճաշակի:
Ըստ քաղաքապետի, նման անսովոր քաղաքի ստեղծումը տուրիստների հոսք կապահովի և շինարարների համար աշխատատեղեր կբացի:








































