«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել՝ ո՞ր երկրների ղեկավարները և ո՞ր երկրի պաշտոնյաներն են նախնական համաձայնություն տվել մասնակցելու Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ այլ պետությունների ղեկավարների այցելության հրավեր չի ուղարկվել:
20-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու արտերկրում, մասնավորապես՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի կունենա Շառլ Ազնավուրի համերգը՝ նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Տոնակատարությունների շրջանակում Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգներով հանդես կգա Բելգիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում, կբացվեն երիտասարդ լուսանկարիչների, ժամանակակից գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կկազմակերպեն ընդունելություններ: Միջոցառումներ կկազմակերպեն հայկական սփյուռքի կառույցները:








































