Օգոստոսի 30-ին, ժամը 05:30-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Կապան քաղաքի երկու և Գառնի գյուղի մեկ բնակչի՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ձկնորսական 2 ցանց, էլեկտրական հոսանքի փոխարկիչ և 55 կարմրախայտ:
Ըստ բերման ենթարկվածների բանավոր հայտարարության՝ այդ ձկները էլեկտրահարման եղանակով նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, որսացել են Մեղրի գետի ակունքից:
Կատարվում է հետաքննություն:










































