Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առաջարկ է ներկայացնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ։
Երկուշաբթի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն պաշտոնապես մեղադրել է Թեհրանին Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ և հորդորել անհապաղ դադարեցնել դա։ Երեքշաբթի օրը Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն խորհրդարանին է ներկայացրել Իրանի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին բանաձևի նախագիծը։