Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խոսելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիա կատարած պաշտոնական այցի մասին, նկատեց, որ այն Վրաստանից հետո երկրորդ բարձր մակարդակով այցն է: «Առաջին լրատվականը» փոխարտգործնախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի Բուլղարիան հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ պատահական չէ, որ ստորագրված հուշագրում Բուլղարիան շեշտում է մեր սահմանների հարգման հարցը: