Ավստրիայում բնակվող քաղաքագետ Միխայիլ Կոմինի կարծիքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության ջանքերով հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան նվազում է։
Ըստ նրա՝ ուկրաինական պատերազմը շատ բան է փոխել, և ԱՄՆ-ն ավելի զգոն է այն տարածքների հանդեպ, որոնք ՌԴ ազդեցության գոտում են․«ԱՄՆ-ն կփորձի Ռուսաստանին փոխարինել բոլոր այն երկրներում,որտեղ դա հնարավոր է անել»,-նկատեց նա։ Կոմինի դիտարկմամբ՝ Կրեմլն այժմ մտածում է, թե ինչ նոր լծակներ կարող է գործադրել Հայաստանի վրա և ակնհայտորեն թերագնահատել է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հնարավոր դիրքորոշումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում։