Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բեքմեզյանի հետ կապված խնդիրն անձերով է պայմանավորված․ նոր առաքյալներ են ի հայտ եկել

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը որոշել է դադարեցնել լիազորությունները և դիմում է ներկայացրել Խորհրդին։

«Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։

Որպես խորհրդի անդամ՝ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։

Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։

Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։

Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։

Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բեքմեզյանի հրաժարականի պատճառներին, նշեց․ «Բեքմեզյանը չէ, որ հիմա խոսում է դատական համակարգի խայտառակ իրավիճակի մասին, ավելին, երբ ինքը ԲԴԽ անդամ էր, այդ ժամանակ էլ ենք խոսել այդ խայտառակ վիճակի մասին։ Չնայած նա շատ ընդհանրական է խոսում, չի նշում այն խնդիրները, որոնք, ըստ իրեն, համարվում են խայտառակ, ընդ որում՝ եթե խոսքը գնում է վերջին երկու ամիսներին, պետք է ասեմ, որ դրանք առնվազն 30 տարվա պատմություն ունեն»,- հավելեց Սաքունցը։

Նա մի քանի հանգամանքներ նշեց, որոնք, իր համոզմամբ, Բեքմեզյանի՝ ԲԴԽ անդամ լինելու ժամանակ էլ են եղել։ Սաքունցը, մասնավորապես նշեց՝ ինչպես կարելի է ակնկակել հանրային վստահություն վայելով պետական կառավարում ներկայիս սահմանադրությամբ, երբ այն իր բովանդակությամբ և էությամբ միակուսակցական կառավարման սահմանադրություն է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է։ Ինչպե՞ս կարող ենք ակնկալել հանրային վստահություն վայելով դատական համակարգ, երբ Սահմանադրության կարգավորումներով վճռաբեկ դատարանի նախագահ պետք է ընտրվի ԱԺ մեծամասնության կողմից, ինչպե՞ս կարող է այս գործող սահմանադրությունը երաշխավորել վստահություն որևէ պետական մարմնի նկատմամբ, երբ չունի գործադիր իշխանության թափանցիկությունը երաշխավորող, ինչպես նաև ԱԺ-ի կողմից արդյունավետ վերահսկող մեխանիզմ։ Ավելին՝ ինչպես կարող ենք ակնկալել հանրային մարմինների նկատմամբ վստահություն, երբ սա իշխանության զավթման Սահմանադրություն է։

«Ի՞նչ է նշանակում կուսակցության անդամին առաջադրել և ընտրել ԲԴԽ անդամ, ապա նախագահ, կամ կուսակցության անդամին առաջարել և ընտրել ԿԸՀ նախագահ։ Սահմանադրության տապալում է, քանի որ նման տենդենցները արգելող մեխանիզմ չունի, սա կոչվում է պետության և իշխանության սերտաճում։ Այս սահմանադրությունը իշխող կուսակցության և  պետության սերտաճումը երաշխավորող սահմանադրություն է։ Մենք առաջարկում ենք վեթինգ,  ժողովրդավարական պետության կայացման համար, ասում են՝ սահմանադրությունը չի թողնում։ Չկա պառլամենտական վերահսկողություն որևէ մարմնի նկատմամբ։ Ինչպես նշեցի, այս սահմանադրությունն անգամ թույլ չի տալիս վեթթինգ իրականացնել։ Սկսած Բադասյանից, Զեյնալյանից և վերջացրած Անդրեասյանով՝ ասում էին, որ սահմանադրությունը թույլ չի տալիս»,-ասաց նա։

Իրավապաշտպանը հարց է տալիս՝ երբ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, այն ժամանակ խնդիրներն աղմկահարո՞ւյց չէին, կամ Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահ լինելը ձեռնտո՞ւ էր։

«Սա է մեր ամբողջ դժբախությունը, որ չենք մոտենում խնդիրներին համակարգային մակարդակով, որի բուն խնդիրը Սահմանադրությունն է։ Ի դեպ,  մինչև այս տարեվերջ է նախատեսված աահմանադրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը։ Այս Սահմանադրությունը խայտառակ խոչընդոտող ազդեցություն է ունենում ժողովրդավարական բարեփոխումների վրա»,-ասաց նա։

Բեքմեզյանի հետ կապված խնդիրը, Սաքունցի դիտարկմամբ, անձերով է պայմանավորված։ Ըստ նրա՝ կարևոր չէ, թե ով է դուրս գալիս, այլ կոնկրետ խնդիրներ կան, և ամենալավ մասնագետներն էլ եթե բերեն, խնդիրը չի լուծվելու։

«Նոր առաքյալներ են ի հայտ եկել։ Այդ համակարգային խնդիրների առկայությամբ նման դժգոհությունները կարող են ունենալ միայն անձնավորված մոտեցում»,-վստահեցրեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում