Մելբուռնը համարվել է «բնակության համար աշխարհի ամենանպաստավոր քաղաքը»: Այս մասին գրում է The Economist-ն իր ամենամյա վերլուծության մեջ: Երկրորդ տեղում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երրորդում` կանադական Վանկուվերը, որը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը վերջին 10 տարիների ընթացքում:
Բնակության համար լավագույն քաղաքները որոշելիս հաշվի են առնվում սոցիալական և քաղաքական կայունությունը, հանցավորության աստիճանը, որակյալ առողջապահական համակարգի հասանելիությունը, կրթության, մշակութային կյանքի և ենթակառուցվածքների բարձր մակարդակը:
Հիշեցնենք, որ երեկ նույն The Economist-ի Intelligent Life ամսագրի կողմից աշխարհի մայրաքաղաք է ընտրվել Լոնդոնը, որին հաջորդել են Նյու Յորքն ու Պեկինը:









































